Բուժական մերսում
Գրեթե յուրաքանչյուր մարդ ունի ողնաշարի և մեջքի հետ կապված տարբեր խնդիրներ, որոնք ժամանակին հայտնաբերելու և բուժելու դեպքում կխուսափի հնարավոր բարդություններից։ Ողնաշարի և մեջքի խնդիրների հետևանքով մարդը կարող է ունենալ գլխացավեր, գլխապտույտ, սրտամկանի ցավ, զարկերակային բարձր ճնշում, ցավեր որովայնի խոռոչում և այլն, արդյունքում նա շտապում է համապատասխան մասնագետի մոտ, ընդունում համապատասխան դեղեր, սակայն ոչ մի արդյունք,
քանի որ ընդամենը անհրաժեշտ էր լուծել ողնաշարի և մեջքի խնդիրները։ Բուժական մերսման նույնիսկ առաջին այցի ժամանակ դուք կզգաք նշանակալի փոփոխություն, իսկ մի քանի այցից հետո՝ բուժման ազդեցությունը։ Այնպես որ, մի՛ անտեսեք, այցելե՛ք։ Մեզ մոտ աշխատում է ավելի քան 15 տարվա փորձ ունեցող հմուտ բժիշկ-թերապևտ, ում կարող եք վստահել ձեր առողջությունը։ Ամենակարևորը՝ մեզ մոտ դուք կգտնեք ընտանեկան ջերմ միջավայր։
Բուժական մերսման սենյակում առաջարկում ենք օգնություն հետևյալ խնդիրների դեպքում․
- օստեոխոնդրոզ
- ողնաշարի ծռվածություններ՝ սկոլիոզ, կիֆոզ, լորդոզ,
- ռադիկուլիտ,
- մկանաբորբ, միոզիտ,
- նյարդային բորբոքում,
- բրոնխիտ։
Մարզական թերապիա
Մարզական թերապիան իր մեծ դերն ունի մարդու ճիշտ կառուցվածքն ամրապնդելու գործում, որպեսզի խնդիրներն այլևս չկրկնվեն։ Մինչև չամրապնդվեն հատուկ մկանային հյուսվածքներ, կարող են պարբերաբար կրկնվել ողնաշարի, մեջքի, հոդերի և ամբողջ մարմնի տարբեր խնդիրները։ Հատուկ ընտրված մարզումների միջոցով կօգնենք հաղթահարել հետևյալ խնդիրները․
- ողնաշարի ցավեր
- որոշակի տեսակի ճողվածքներ, պրոտրուզիաներ,
- ծնկերի ցավեր, մենիսկոպաթիա,
- հոդացավեր,
- հետվնասվածքային ռեաբիլիտացիա։
Հիդրոթերապիա
- Կոնտրաստային թրջոցներ և բնական նյութերով կոմպրեսներ՝ աչքերի, վահանագեղձի, թոքերի, արմունկների, ծնկների, հոդերի բորբոքումների և ցավերի դեպքում